National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.05.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
1 / 10

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական փոփոխություններ. ասել է  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է, որ կատարվել են նախորդ քննարկման ժամանակ առաջարկված տեխնիկական փոփոխությունները, որոնցով առաջարկվում է օրենքի նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետություն» բառերը, «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով: Կատարվել են նաեւ մի քանի խմբագրական փոփոխություններ:

Առաջարկվում է նաեւ 4-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում»:

Նշենք, որ օրենքում նախատեսվող փոփոխություններից մեկով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետների հրավերով մեր երկիր ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները:

ԱԺ պատգամավոր, հարակից զեկուցող Լենա Նազարյանն առաջարկել է նախագիծը քվեարկության դնել արդեն ընդունված փոփոխություններով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am